Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է զորավարժությունների ժամանակ երկու զինվորի մահվան մասին
Իրանի ԻՀՊԿ-ի «Ղոդս» ստորաբաժանման հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարել է Թեհրանի նահանգի ուսումնական ճամբարում երիտասարդ գվարդիականների համար զորավարժությունների ժամանակ ԻՀՊԿ-ի երկու անդամների մահվան մասին. հաղորդում է Mehr-ը։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու պատվավոր գվարդիականներ՝ պարոն Աբդոլհոսեյն Չերաղին և պարոն Հոսեյն Շարբատին, նահատակվել են Թեհրանի նահանգի ուսումնական ճամբարում երիտասարդ գվարդիականների զորավարժությունների ժամանակ»,- ասված է ԻՀՊԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ զոհված զինվորները կհուղարկավորվեն ուրբաթ օրը՝ Իրանի մայրաքաղաքից հարավ գտնվող Շահրիյարում։

