Թիվ 43 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը վթարի է ենթարկվել․ վիրավոր կա

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Նոր Գեղիում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Նվեր Խ․-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Ավետիկ Ս․-ի վարած, թիվ 43 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքեները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը և էլեկտրական հաշվիչ սարքերի տուփին։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Ավետիկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեսանյութեր

Լրահոս