Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը հայտնել է իսրայելական հարվածներից Գազայում առնվազն 25 մարդու մահվան մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ Գազայում իսրայելական կողմի ավիահարվածների հետևանքով մահացել է առնվազն 25 մարդ, այդ թվում և կանայք ու երեխաներ։ Telegram-ում արված գրառման մեջ ՀԱՄԱՍ-ի անդամները Իսրայելի գործողությունները որակել են որպես «լրջագույն էսկալացիա, որի միջոցով վարչապետ Նեթանյահուն փորձում է վերսկսել Գազայում պաղեստինցիների ցեղասպանությունը»։

ՀԱՄԱՍ-ից հայտարարել են, որ իրենց զինյալները չեն հարձակվել իսրայելցի զինվորականների վրա։ Նրանց խոսքով՝ նոյեմբերի 10-ին ԱՄՆ միջնորդությամբ հաստատված հրադադարից հետո հրադադարի ռեժիմի խախտումների պատճառով զոհվել է ավելի քան 300 պաղեստինցի։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս