Գերմանիան կվերացնի Իսրայելին զենքի մատակարարման սահմանափակումները
Գերմանիայի կառավարությունը նոյեմբերի 24-ին կվերացնի Իսրայել զենքի արտահանման սահմանափակումները, որոնք սկսել էին գործել ավելի քան 3 ամիս առաջ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։
Սահմանափակումների վերացումը պայմանավորված է Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում կնքված հրադադարով, որը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ից։ Կոռնելիուսի խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները կշարունակեն իրենց ջանքերը՝ Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության հասնելու, Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու և անկլավի վերակառուցումը խթանելու համար։

