Հրապարակվել է թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման տեխնիկական եզրակացությունը

Թուրքիայի օդուժին պատկանող ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանման պատճառները պարզելու վերաբերյալ համապատասխան աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ կործանման տեխնիկական տվյալների հիման վրա կազմված եզարակության՝ շարժիչի իրարահաջորդ խափանումների շղթայական ազդեցությամբ ինքնաթիռի նկատմամբ կառավարումը անհնարին է դարձել: Նշվում է, որ այդ ամենի հետևանքում ինքնաթիռը բաժանվել է 3 մեծ կտորի և վայր ընկել:

«Hürriyet» թերթի լրագրող, հոդվածագիր Ուղուր Ջեբեջին գրում է մասնավորապես ինքնաթիռի 4-րդ շարժիչի խափանման մասին, որի տեխնիկական անսարքության պատճառով ինքնաթիռի էլեկտարականությունը խափանվել է, ինչին հաջորդել է ինքնաթիռի կտրուկ վերև սլանալը: Այս ընթացքում էլ 2-րդ շարժիչի յուղի ճնշումն է խախտվում:

Շարժիչի աննորմալ ծանրաբեռնվածության տակ ինքնաթիռը չափազանց մեծ արագություն է հավաքում և զուգահեռ ուժգին թափահարվում: Ընդգծվում է, որ հենց այս թափահարման արդյունքում էլ շարժիչը կոտրվում և դրա մասներն էլ հարվածում են ինքնաթիռի պատերին: Այս ամենի հետևանքով էլ ինքնաթիռը հակառակ է շրջվում:

Հիշեցնենք, որ ինքնաթիռը կործանվել էր Ադրբեջանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին՝ վրաց-ադրբեջանական սահմանին: Դրանում եղած 20 զինվորական, այդ թվում սպաներ և ենթասպաներ, մահացել են:

Տեսանյութեր

Լրահոս