Վաղարշապատում քվեարկության օրը բոլոր տեղամասերից իրականացվելու է ուղիղ հեռարձակում․ ԿԸՀ
Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունները կազմակերպելու համար ձևավորված թվով 47 ՏԸՀ-ներն այսօր գումարել են իրենց նիստերը և իրականացրել քվեարկության սենյակի կահավորում. հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
ԿԸՀ-ից նաև տեղեկացնում են, որ քվեարկության օրը բոլոր տեղամասերից իրականացվելու է համաժամանակյա ուղիղ հեռարձակում, որին կարող եք հետևել այս հղումով https://electionsonline.am/ :

