Բաժիններ՝

Ալիևը շնորհավորել է Աբբասին Պաղեստին Պետության տոնի առթիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին Պաղեստին Պետության ազգային տոնի կապակցությամբ:

«Ադրբեջանը միշտ համերաշխություն է ցուցաբերել Պաղեստինի հարցում, աջակցում է դրա լուծմանը անկախ Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով Պաղեստին Պետության ստեղծման և երկու պետություն սկզբունքի հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և որոշումների», – ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում:

«Մենք հետայսու էլ կշարունակենք Պաղեստինին ցուցաբերել անհրաժեշտ մարդասիրական օգնություն», – գրել է Ալիևը Աբբասին:

Ադրբեջանի հետ այդ թվում ռազմատեխնիկական ոլորտում սերտ հարաբերություններ ունեցող Իսրայելը, որպես կանոն, դատապարտում է տարբեր երկրների հայտարարությունները Պաղեստին Պետությունը ճանաչելու մասին:

Հայաստանը ևս Պաղեստին Պետությունը ճանաչած երկրների թվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս