«Թաթոյան» հիմնադրամը դիտորդություն կիրականացնի Վաղարշապատի ընտրություններում

«Թաթոյան» հիմնադրամից տեղեկացնում են.

«Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվել է 2025 թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

Մեր դիտորդական առաքելության նպատակն է հնարավոր ընտրախախտումները վեր հանելու եղանակով ապահովել ընտրական գործընթացի թափանցիկությունը եւ վերահսկել օրինականության պահպանումը։

Ընտրության օրը գրանցված խախտումների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն ընտրական բոլոր տեղամասերից»։

Տեսանյութեր

Լրահոս