Բունդեսթագի հանձնաժողովը հավանություն է տվել բյուջեին՝ Ուկրաինայի համար ռեկորդային օգնությամբ. DPA
Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովը համաձայնեցրել է 2026 թվականի բյուջեի նախագիծը, որը նախատեսում է ֆինանսական օգնություն Ուկրաինայի համար 11,5 միլիարդ եվրոյի չափով:
Այս մասին հաղորդել է DPA գործակալությունը։ Սկզբում Գերմանիայի կառավարությունը 2026 թվականի բյուջեում ամրագրել է 8,5 միլիարդ եվրո օգնություն Ուկրաինային, բայց կառավարող կոալիցիան, ի վերջո, որոշել է տրամադրել լրացուցիչ 3 միլիարդ եվրո։ Դա կհատկացվի հրետանային պաշարների, անօդաչու թռչող սարքերի, զրահապատ փոխադրամեքենաների մատակարարմանը, ինչպես նաև երկու Patriot համակարգերի «փոխարինմանը», գրում է գործակալությունը։
Պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ դա Ուկրաինային տրամադրվող ամենամեծ ծավալի օգնությունն է, որը Գերմանիան երբևէ ամրագրել է բյուջեում։
Ակնկալվում է, որ Բունդեսթագը բյուջեի նախագծի շուրջ կքվեարկի նոյեմբերի 25-28-ը պլանավորված նստաշրջանի ընթացքում:

