Լավրովը և Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները. ՌԴ ԱԳՆ
Այսօր իրանական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ։
Նախարարները ողջունել են Քաբուլի և Իսլամաբադի միջև Քաթարի և Թուրքիայի իշխանությունների միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը՝ փոխադարձ հրադադարի և աֆղանա-պակիստանյան սահմանի երկայնքով հրադադարի վերաբերյալ: Նրանք կոչ են արել շարունակել երկխոսությունը երկու բարեկամ պետությունների միջև՝ տարաձայնությունները քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու համար՝ տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման շահերից ելնելով:
Լավրովը և Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, առաջին հերթին՝ պաղեստինա-իսրայելական խաղաղության գործընթացը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս հարցի քննարկումը, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդում ստեղծված իրավիճակը, որտեղ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան փորձում են հակաիրանական արշավ սկսել։
Երկու կողմերը վերահաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը Ռուսաստանի և Իրանի միջև հոկտեմբերի 2-ին ուժի մեջ մտած Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի անվերապահ կատարմանը։

