Բաժիններ՝

Հրազենային վնասված ստացած զինծառայողի վիճակը կայուն ծանր է

Նոյեմբերյանի զորամասում գլխի շրջանում հրազենային վնասվածէ ստացած Հրաչյա Սարգսյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զինվորի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Նշենք, որ Հրաչյա Սարգսյանը գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

Հիշեցնենք, որ Հրաչյա Սարրգսյանը վիրավորվել է մայիսի 15-ին: Ըստ նախաքննության տվյալների՝ մայիսի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում թիվ N զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ. Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ. Ստեփանյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց, ապա կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Փաստի առթիվ նույն օրը ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբի:

Մայիսի 15-ին Դավիթ Խաչատրյանը ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննվել է: Մայիսի 18-ին որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանին  ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քր. օր-ի 112 հոդ-ի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

 

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս