Բաժիններ՝

Գերմանիայի կողմից հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 8-ին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդ, որը 2021 թվականի հունվարի 22-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր գողության, ուժի կիրառման և գողոնը թաքցնելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և Դատախազությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս