Տեներիֆե կղզում փոթորկի հետևանքով մահացել է 3 մարդ, վիրավորվել՝ առնվազն 15-ը
Տեներիֆե կղզում շաբաթ օրը տեղի ունեցած ողբերգական փոթորկի հետևանքով մահացել է երեք մարդ, վիրավորվել՝ առնվազն 15-ը․ գրում է Euronews–ը։
Տեղի պաշտոնյաները նշում են, որ Կանարյան կղզիների ամենախոշոր կղզում ալիքների բարձրությունը հասել է մինչև 4 մետրի։
Մեծ ալիքների և ուժեղ քամիների պատճառով կղզեխմբում նախնական տագնապի վիճակ էր հայտարարվել դեռևս ուրբաթ։
Բնակիչներին կոչ է արվել հետևել նախազգուշացումներին, ցուցաբերել զգոնություն և մինչև սպառնալիքի վերացումը հնարավորինս երկար մնալ ցամաքում։



