Թրամփն առաջընթաց է տեսնում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթացի մասին։
Այս մասին նա ասել է Սպիտակ տանը Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ղեկավարների հետ հանդիպման սկզբում:
«Այժմ մենք ձգտում ենք լուծել ևս մեկ հակամարտություն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Մենք դեռ չենք հասել դրան, բայց կարծում եմ՝ մեծ առաջընթաց ենք գրանցել», – ասել է Թրամփն իր խոսքում, որի տեսանյութը տարածել է The Associated Press գործակալությունը։ Նախօրյակին Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նույնպես հայտարարել էր, որ «որոշակի առաջընթաց» է տեսնում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում։

