Այսօր դժբախտություն ունեցա լսելու ՔԿ նախագահի խոսքից մի կտոր. ապշելու բան է, երբ մարդը ստախոսության ռեկորդ է խփում. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի լուսանկարը՝ կից գրառմամբ.

«Մեր բոլորի շուրջը կան մարդիկ, որոնց հանդեպ բնությունը ժլատ է գտնվել. մեկը հիմար է, մյուսը` պաթոլոգիկ ստախոս, երրորդը` փողի մեռած, չորրորդը` սրիկա… բայց իսկական կատաստրոֆան սկսվում է այն ժամանակ, երբ նման մարդիկ հայտնվում են բարձր պաշտոններին և սկսում են մարդկանց ճակատագրեր վճռել, պետության համար կարևոր որոշումներ կայացնել: Ասենք, մեկը դառնում է դատախազ, մյուսը դատավոր, երրորդը` վարչապետ, նախարար, պատգամավոր…

Այսօր դժբախտություն ունեցա լսելու Քննչական կոմիտեի նախագահի խոսքից մի կտոր: Ապշելու բան է, երբ մարդը ստախոսության ռեկորդ է խփում և հայտարարում, որ սուտ խոսելը վատ բան է…երբ խոսում է այն մասին, որ մարդիկ ամեն գնով` անգամ սուտ ասելով, իրենց փորձում են արդարացնել, իսկ ինքն ամեն գնով` նաև սուտ ասելով, փորձում է անմեղ մարդկանց մեղադրել…երբ ասում է` բայց «գյուլլել» բառն օգտագործել են չէ՞, չհասկանալով, որ ամեն արտասանված բառ ամեն մեղադրանքի ապացույց չի կարող լինել…երբ ակնհայտ է, որ չի կարողանում ո՛չ Սամվել Կարապետյանի, ո՛չ Ռուբեն Մխիթարյանի մեղադրանքները հիմնավորող գեթ 1 հոդաբաշխ միտք ասել, վերջում էլ խայտառակվում է, թե` «տակը մի բան անում էր, հետո ձեռքերը բարձրացնում վերև» (ոստիկաններին դիմադրելու մասին է խոսքը):

Պարզ է, որ էս մարդն իր կյանքում չի լսել, որ չփարատված կասկածների ու ենթադրությունների վրա չի կարելի մեղադրանք կառուցել, չգիտի, որ ապացույցները պետք է հավաքեն մարդուն մեղադրանք առաջադրելուց ու կալանավորելուց առաջ` ոչ թե հետո, չի լսել, որ լիքը ուրիշ խափանման միջոցներ կան` միայն կալանքը չի, և այլն, և այլն…

Հատուկ ՔԿ նախագահի համար եկեք մի պարզ թեստ անենք. քանի որ հայ ժողովրդի ուղիղ կեսը Նիկոլի Հայաստանում մեղադրյալի կարգավիճակ ունի և նա էլ ասում է` Արագածոտնի 20 հոգևորականներին վիզ պետք էր հենց կիրակի օրը կանչել հարցաքննության, որովհետև մեր քննիչները շաբաթ- կիրակի չունեն, կա՞ն մարդիկ, ում կիրակի օրը Քննչականը կանչել է հարցաքննության: Թե՞ սուտը մերժող Քննչականի նախագահը էս հարցում էլ է ստել…»:

Տեսանյութեր

Լրահոս