Իոսիֆ Աբրամովը մարզական կարիերան պատրաստվում է շարունակել՝ հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո. Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Հայաստան է ժամանել բիլիարդի բազմակի աշխարհի չեմպիոն, մեր հայրենակից Իոսիֆ Աբրամովը։
Այս օրերին, երբ մեր ժողովրդին առավել քան երբևէ անհրաժեշտ է հաղթանակների զգացումը, աշխարհահռչակ մարզիկը հայտարարեց, որ իր հետագա մարզական կարիերան պատրաստվում է շարունակել՝ հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո»։

