Խաղաղության պահպանման հստակ երաշխիքը փոխշահավետությունն է. Արարատ Միրզոյան
Խաղաղության պահպանման հստակ երաշխիքն, իմ խորին համոզմամբ, դա այն է, որ ինչի շուրջ հնարավորություն է ստեղծվել ձեռք բերել պայմանավորվածություն, այն, ինչը համաձայնեցվել է և դեռ կհամաձայնեցվի մնացած ուղղություններով, ձեռնտու և շահավետ է և Հայաստանին և Ադրբեջանին, և տարածաշրջանի մյուս երկրներին, Օրբելի կենտրոնի համաժողովի ընթացքում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այս փոխշահավետությունն է, որը կարծում եմ՝ հարատևություն, երկարատևություն է հաղորդելու Խաղաղության համաձայնագրին, որը կստորագրվի, հռչակագրին, որը ստորագրվել է, կանոնակարգին սահմանազատման և մնացած բոլոր համաձայնություններին, որը վստահ եմ՝ հնարավոր կլինի ձեռք բերել»,- նշել է նա:
«Ոչ մի շահագրգրություն չի ունենալու խախտել Հայաստանը այդ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգրվածություն չի ունենալու Ադրբեջանը խախտել այդ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգրվածություն չի ունենալու Թուրքիան՝ խաթարել այդ գործընթացը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ավելացրել է Միրզոյանը:

