«Ես դրանք սարսափելի եմ համարում». Կիրա Նայթլին արգելում է դուստրերին օգտվել սոցիալական ցանցերից
BBC Radio 4-ի եթերում Կիրա Նայթլին բացատրել է, թե ինչու ինքը և իր ամուսինը՝ երաժիշտ Ջեյմս Ռայթոնը, արգելում են իրենց դուստրերին՝ Էդիին և Դելայլային, օգտվել սոցիալական ցանցերից. «Ես սոցիալական ցանցերը սարսափելի եմ համարում, քանի որ դրանք անվերահսկելի տարածք են»։
Կիրան կարծում է, որ այսպես են նրանք՝ որպես ծնողներ, պաշտպանում իրենց երեխաներին այն տեղեկատվությունից և միջավայրերից, որոնք նրանք չեն կարող վերահսկել։
Հնարավոր է՝ դերասանուհին իր իսկ հայտնիությունից դրդված է պաշտպանում երեխաներին սոցիալական ցանցերում կատարվող քաոսից։ Վերջերս տված հարցազրույցում Կիրան նկարագրել է, թե ինչպես է տարիներ շարունակ հետապնդվել պապարացիների կողմից, և որքան տհաճ է դա եղել։

