Թուրքիան վերջին 10 տարում սպառազինության շուկայում գլոբալ արտահողների թվում է
                                    Ֆրանսիայի պաշտպանության նախարարության կողմից խորհրդարան է ներկայացվել 2025-ի զենքի արտահանման վերաբերյալ զեկույց։ Ըստ այդ զեկույցի՝ վերջին շրջանում սպառազինության շուկայում մրցակցային միջավայրը փոխվել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Գերմանիայի նման ավանդական զենք արտահանող երկրների կողքին արագորեն զարգանում է նաև Չինաստանի, Հարավային Կորեայի ու Թուրքիայի նման երկրների ռազմարդյունաբերությունն ու միջազգային շուկայում նրանք ավելի մեծ խոսքի տեր են դառնում։
Անդրադառնալով Թուրքիային՝ նշվում է, որ այդ երկիրը վերջին 10 տարում տաս գլոբալ արտահողների շարքում է ու Անկարան շարունակում է ներդրումներ անել ռազմարդյունաբերության մեջ։
Թուրքիայի զենքի արդյունաբերությունը հատկապես անօդաչու թռչող սարքերի ոլորտում 2024-ին նոր ռեկորդ է սահմանել՝ նախորդ տարվա համեմատ։ Արտահանման ծավալներն աճել են 80%-ով:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    