Բաժիններ՝

Թրամփն այս պահին չի դիտարկում Tomahawk հրթիռների տրամադրումն Ուկրաինային

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահի դրությամբ չի դիտարկում Ուկրաինային Tomahawk հրթիռների տրամադրումը։ Նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը, պատասխանելով հարցին, թե արդյոք մտածում է հրթիռները վաճառել Ուկրաինային, ասել է․ «Ոչ»։ Այդուհանդերձ, նա չի բացառել, որ կարող է փոխել իր միտքը։ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն քննարկել էին Tomahawk հրթիռները տրամադրելու գաղափարը հոկտեմբերի 22-ին Սպիտակ տանը հանդիպման ժամանակ։ Ռյուտեն օրեր առաջ հայտարարել է, որ հարցը քննարկվում է, և որ որոշումը պետք է կայացնի Միացյալ Նահանգները։

Tomahawk հրթիռների հեռահարությունը 2500 կմ է, ինչը բավարար է Ռուսաստանի խորքը, այդ թվում՝ Մոսկվային հարվածելու համար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է ամերիկյան կողմին իրենց տրամադրել հրթիռները, սակայն Ռուսաստանը նախազգուշացրել է, որ նման քայլը կործանարար հետևանքներ կունենա։Ավելի վաղ, խոսելով հրթիռների մասին, Թրամփն ասել էր, որ դրանք օգտագործելը բավական բարդ է, ու շուրջ մեկ տարի է պետք՝ սովորելու համար։

«Ուստի միակ տարբերակը, որ Tomahawk հրթիռ կարձակվի, այն դեպքում կլինի, եթե մենք դա անենք, բայց մենք չենք պատրաստվում դա անել»,- ընդգծել էր ԱՄՆ-ի նախագահը՝ հավելելով, որ չեն պատրաստվում սովորեցնել ուրիշներին ամերիկյան Tomahawk հրթիռների արձակման ձևերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930