Յամալը և երգչուհի Նիկի Նիկոլը բաժանվել են

«Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալը հայտարարել է երգչուհի Նիկի Նիկոլի հետ բաժանվելու մասին։ 18-ամյա իսպանացին և 25-ամյա արգենտինուհին միասին էին 2025 թվականի ամառվանից. գրում է Armsport.am-ը:

​Յամալը հերքել է դավաճանության մասին լուրերը. ​«Մենք այլևս միասին չենք։ Դա ոչ մի դավաճանության հետ կապ չունի․ ես չեմ դավաճանել նրան։ Մենք պարզապես բաժանվեցինք։ Այն տեղեկատվությունը, որը հիմա տարածվում է մամուլում, ոչ մի կապ չունի մեր հարաբերությունների հետ», – Յամալի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։

​Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե Յամալը Նիկոլին դավաճանել է մոդել Աննա Ջենյոզոյի հետ՝ Միլան կատարած իր ուղևորության ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս