Բաժիններ՝

Ֆինլանդիան զորավարժություններ կանցկացնի Ռուսաստանի սահմանի մոտ

Ֆինլանդիայի ցամաքային ուժերի մոտ 15 հազար զինծառայող կներգրավվի ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին մեկնարկող զորավարժություններին, որոնց որոշակի փուլեր կանցկացվեն Ռուսաստանի սահմանի մոտ. ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ավելի քան 6500 զինծառայող կմասնակցի երկրի հարավում անցկացվող զորավարժություններին: Մասնավորապես, զորավարժություններ կանցկացվեն մայրաքաղաքային և Կիմենլաակսո շրջաններում, որոնք գտնվում են Ռուսաստանի սահմանի մոտ: Այդ ընթացքում նախատեսվում է օգտագործել մոտ 900 միավոր տեխնիկա:

Զորավարժություններին կմասնակցեն նաև Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ներկայացուցիչները: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ռազմական վարժանքներ կանցկացվեն նաև Ռուսաստանի Կոստոմուկշա քաղաքից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031