Աշխարհում «Буревестник» թևավոր հրթիռի անալոգներ չկան. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային էներգետիկ կայանքով «Буревестник» թևավոր հրթիռն աշխարհում նմանը չունի, հաղորդում է ТАСС-ը։
Նման կարծիք նա հայտնել է միավորված զորախմբի հրամանատարական կետ այցելության ժամանակ։
«Ես ունեմ արդյունաբերության ոլորտի զեկույցը, ընդհանուր առմամբ հայտնի են Պաշտպանության նախարարության գնահատականները։ Սա, այնուամենայնիվ, եզակի արտադրանք է, որն աշխարհում ոչ ոք չունի», – ասել է Պուտինը։
«Ես շատ լավ հիշում եմ, երբ մենք հայտարարեցինք, որ նման զենք է մշակվում, նույնիսկ շատ բարձր մակարդակի և կարգի մասնագետներ ասում էին ինձ, որ այո, դա լավ, արժանի նպատակ է, բայց մոտակա պատմական հեռանկարում անիրագործելի։ Դա էր մասնագետների կարծիքը, կրկնում եմ՝ բարձր կարգի», – հավելել է նա։

