Մենք էինք երևի Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի սենյակում հերթապահություն անում. Փաշինյանի անունը զեկույցում չկա. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն արհեստական կոնֆլիկտ ի ցույց դնելով՝ թաքցրեց իրական պատճառը, թե ինչու չհրապարակվեց քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Դա իրենց խոստումն էր, իրար հերթ չտալով՝ ասում էին՝ հես ա կհրապարակենք, կտեսնեք՝ ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի արդյունքում։ Բա ինչո՞ւ չհրապարակեցին, որովհետև իրենց արդեն պետք չէ։ Մի բան ակնհայտ է՝ պատերազմի արդյունքների համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը։

Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Լելե-Թեփեի օպերացիան, որի մասին պատերազմի օրերին այդքան շեփորահարում էին, և որը խնդիրներ ստեղծեց մեր բանակի համար, ԱԺ այդ հանձնաժողովի զեկույցում գրեթե չի հիշատակվում։ Հակահարվածի այլ օրինակներ էլ կան, որոնց մասին առհասարակ ոչինչ չկա։ Հակահերոսներ կան, որոնք որպես հերոսներ են ներկայացվում դրանում։

Կարդացեք նաև

Զեկույցի քաղաքական մասը որ կարդում ես, նույն Փաշինյանի բառապաշարն է․ կա՛մ ինքն է գրել այդ մասը, կա՛մ մեկը ողջ խոսույթը հավաքել է ու վերարտադրել այդ զեկույցում։ Այն, ինչ դուք այս 5 տարիների ընթացքում և դրանից առաջ լսել եք Փաշինյանից, ողջ այդ բառակույտը զեկույցում կա։ Ամեն ինչ արել են, որ ցույց տան՝ իբր Փաշինյանը 44-օրյա պատերազմում իրավիճակի վրա ազդելու հնարավորություն չի ունեցել։

Մենք էինք երևի Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին արգելում՝ ՀՀ նախկին նախագահներին թույլ տա մասնակցել Արցախի պաշտպանությանը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի անդամը նշեց նաև՝ 44-օրյա պատերազմին առնչվող Քննիչ հանձնաժողովի ավելի քան 200 էջանոց զեկույցում Արցախի հրամանատարական շտաբում Աննա Հակոբյանի լինելու, «Էրատո» ջոկատի մասնակցության մասին առհասարակ ոչինչ չկա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս