34-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հոկտեմբերի 22-ին՝ ժամը 23․15-ին, Նուբարաշենի խճուղու մոտակայքում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին են ներկայացրել 34-ամյա մի երիտասարդի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփի բույսեր՝ ընդհանուր 70,90 գրամ քաշով:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

