ՀՀ դեսպանն ու Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարը քննարկել են ոլորտային համագործակցության ուղիները
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Մամուկա Մդինարաձեի հետ: Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Դեսպանության փոխանցմամբ՝ դեսպան Սմբատյանը շնորհավորել է Մդինարաձեին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ գործունեություն։
Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների պատկան մարմինների համագործակցությանը։

