ԱՄՆ-ն կհակազդի Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ազդեցությանը Լատինական Ամերիկայի երկրներում
Միացյալ Նահանգները մտադիր է հակազդել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ազդեցությանը Լատինական Ամերիկայում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։
Պատասխանելով տարածաշրջանում Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին հակազդելու վերաբերյալ հարցին՝ Հեգսեթը նշել է, որ Միացյալ Նահանգները «անշուշտ չի կտրի իր հայացքը հավասար մրցակիցներից»։
«Մենք կարծում ենք, որ մեր կիսագնդի համար կարևոր է ուղերձ հղել կարտելներին և նարկոահաբեկիչներին», – հավելել է Պենտագոնի ղեկավարը։
Նա նշել է, որ «չափազանց երկար ժամանակ» Միացյալ Նահանգներն անտեսել է «իր քթի տակ» կատարվողը և թույլ է տվել այլ երկրներին մեծացնել իրենց ազդեցությունն այնտեղ, ինչը «սպառնալիք է ներկայացնում ամերիկացիների համար»։

