Բաժիններ՝

Վենսը շնորհակալություն է հայտնել հայ, հույն և կաթոլիկ քահանաներին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի մասին հոգալու համար

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար, որից հետո շնորհակալություն է հայտնել հայ, հույն և կաթոլիկ քահանաներին այդ սուրբ վայրի մասին հոգալու համար։ Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

«Ինչ հիանալի օրհնություն էր այցելել Քրիստոսի նահատակության և հարության վայրը։ Ես անչափ շնորհակալ եմ հույն, հայ և կաթոլիկ հոգևորականներին, որոնք հոգ են տանում այս ամենասուրբ վայրի համար», – գրել է Վենսը՝ օրհնություն խնդրելով խաղաղության ջանքերի համար։

ԱՄՆ փոխնախագահն Իսրայել էր այցելել` քննարկելու Գազայի հատվածում հրադադարը, անվտանգության իրավիճակը, խաղաղության պահպանումը, պաղեստինյան անկլավ հումանիտար օգնության մատակարարումն ու ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելին սպառնալիքի վերացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս