Սամվել Կարապետյանի գործին ներգրավվել է 50 քննիչ, բայց ոչ մի գործողություն չեն կատարել Կարապետյանի գործով. Վարդևանյան

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը «Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գործարարի կալանավորման մասին հարցին:

Նշենք, որ օրերս Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մասնակի էր բավարարել քննիչի միջնորդությունը և մեկ ամսով երկարացրել գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։

«Այն ելքն ընդունելի կլիներ, եթե ներկայացված կալանքի միջնորդությունը, որն արդեն երկրորդն էր կալանքի երկարաձգման, ընդհանրապես մերժվեր՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ: Իսկ այն, որ այս քրեական վարույթն, ի վերջո, կարճվելու է, այստեղ երկրորդ կարծիք չկա: Դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածը 3 դրվագներից միայն մեկով է հաստատվել, դա հարցազրույցի քրեական վարույթն է»,- մանրամասնեց նա:

Նա հավելեց, որ ավելի քան 50 քննիչ է ներգրավված Սամվել Կարապետյանի քրեական վարույթում, որոնք գալիս են դատարան, ժամանակ խնդրում, որպեսզի լրացուցիչ գործողություններ կատարեն: Թե ինչ գործողություն, ըստ փաստաբանի՝ պարզ չէ:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս