Բաժիններ՝

Իսրայելը մտադիր չէ բանակցել համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ մինչև չվերադարձվեն բոլոր զnհված պատանդների դիերը

Գազայի հատվածում խաղաղության հաստատման համաձայնագրի երկրորդ փուլի իրականացման վերաբերյալ բանակցությունները չեն սկսվի այնքան ժամանակ մինչև ՀԱՄԱՍ-ը Իսրայելին չփոխանցի բոլոր մահացած պատանդների մարմինները: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ խաղաղության ծրագրի առաջին փուլում նախատեսվում է բոլոր պատանդների վերադարձ, իսկ երկրորդում նախատեսվում է ապառազմականացնել անկլավը և ստեղծել կառավարման ժամանակավոր համակարգ:

Զոհված պատանդների աճյունները վերադարձնելու վերջնաժամկետը լրացել է հոկտեմբերի 13-ին։ ՀԱՄԱՍ-ն արդեն ազատել է 20 պատանդների և փոխանցել 4 զոհվածների մարմինները։ Իսրայելի իշխանությունները ազատ են արձակել մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալների: ՀԱՄԱՍ-ի կողմից պայմանավորված ժամկետի խախտմանը ի պատասխան՝ Իսրայելի իշխանությունները կրճատել են Գազայի համար նախատեսված մարդասիրական օգնությունը:

Հոկտեմբերի 9-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի իշխանությունները և ՀԱՄԱՍ-ը համաձայնել են եկել Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորման՝ ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի առաջին փուլի պայմաններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս