Բաժիններ՝

Իսպանիայի արտգործնախարարն արձագանքել է մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ Թրամփի սպառնալիքներին

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսն իր երկիրն անվանել է ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակից՝ շեշտելով նվիրվածությունը եվրաատլանտյան անվտանգությանը։ Այսպես է Իսպանիայի ԱԳ նախարարը պատասխանել Մադրիդին մաքսատուրքերով պատժելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքին։

Թրամփը նման սպառնալիք էր հնչեցրել, քանի որ Իսպանիան հրաժարվել էր մեծացնել ռազմական ծախսերը։ Այս մասին հայտնում է Europa Press-ը։

«Իսպանիան հուսալի դաշնակից է, և նրա նվիրվածությունը եվրաատլանտյան անվտանգությանը կասկածից վեր է», – հայտարարել է Ալբարեսը։

Նախարարը վստահեցրել է, որ Թագավորությունը պահպանում է «ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ի սահմաններում»՝ համաձայն դաշինքի 2014 թվականի գագաթնաժողովում ստանձնած պարտավորության։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ դիտողություններ է արել Իսպանիային՝ պաշտպանական ծախսերի վերաբերյալ անհամաձայնությունների պատճառով։ Հոկտեմբերի 9-ին ամերիկացի առաջնորդը նշել էր, որ Թագավորությանը, հնարավոր է, անհրաժեշտ լինի հեռացնել ՆԱՏՕ-ից՝ Վաշինգտոնի կողմից անբավարար համարվող ռազմական ծախսերի համար։ 

Չնայած դրան՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Մադրիդը ներկայում չունի պաշտպանական ծախսերի նպատակը փոխելու ծրագրեր։

Իսկ հոկտեմբերի 14-ին Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել Իսպանիայի նկատմամբ՝ պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին չհասցնելու համար։

Ապրիլին Իսպանիայի վարչապետը հայտարարել էր, որ իշխանությունները հաստատել են պաշտպանության և անվտանգության ծախսերը մինչև 2025 թվականը ՀՆԱ-ի 2%-ին հասցնելու ծրագիր։ Մադրիդը նախկինում խոստացել էր այս նպատակին հասնել մինչև 2029 թվականը։

Հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրապարակված վերջնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ դաշինքի առաջնորդները համաձայնել են պաշտպանության ծախսերն ավելացնել մինչև ՀՆԱ-ի 5%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031