Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հոգևորականը կսրբադասվի Վատիկանում

Հոկտեմբերի 19-ին Վատիկանում Հռոմի Պապ Լևոն 14-րդի հանդիսապետությամբ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման արարողությունը:

Բարի քաղաքում գործող Հրանտ Նազարյանց հայկական ընկերակցության նախագահ Դ-ր Կառլո Կոպպոլան առաջիկա սրբադասման առիթը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Նրա սրբադասումը ոչ միայն նրա անձնական սրբության ճանաչումն է, այլև հայ ժողովրդի տոկունության գնահատական է։ Նրա սրբադասումը հայ ժողովրդի պատմության և մշակույթի մասին խորհելու առիթ է, ինչպես նաև կոչ՝ շարունակելու պայքարը հանուն արդարության և խաղաղության՝ Ավետարանի լույսի ներքո և Քրիստոսի հանդեպ հավատի շնորհիվ»:

Դեռ 2001 թվականի հոկտեմբերի 7-ին Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում Սրբազան Քահանայապետ Հովհաննես Պողոս Բ-ը Կաթողիկե եկեղեցու երանելիների[1] կարգին դասեց Մարդինի Հայ Կաթողիկե առաջնորդ, արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին (և ևս վեց հոգու) :Երանելի Իգնատիոս Մալոյանի սրբադասման վերջնական հայտարարությունը տարածվեց նախորդ տարի և վերարծարծվեց ընթացիկ մի քանի օրերին։

Տեսանյութեր

Լրահոս