Բաժիններ՝

3-րդ դեպքը՝ նույն բակում. Երևանում թալանել են քաղաքացուն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Սամվել Խ.-ն առավոտյան աշխատանքի մեկնելիս նկատել է, որ Օհանովի 2-րդ շենքի բակում իր կողմից կայանված, իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանել են:

Անհայտ անձը կամ անձինք Սամվել Խ.-ի ավտոմեքենայի վրայից գողացել են ծալովի ծածկը (կապոտ), լուսարձակները 7 հայելիները՝ նրան պատճառելով մոտ 1 ու կես միլիոն դրամի վնաս:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Ամեն օր լսում ենք՝ սրա տունը տարան, սրա խանութը տարան, սրա ավտոն տարան, բայց չենք լսում՝ արդյո՞ք բռնվեցին գողը կամ գողերը:

Արդեն 3-րդ դեպքն է, որ էս բակում մեքենա են թալանում: Անկեղծ հույս էլ չունենք, թե էս անգամ կբացահայտվի. ոստիկաններն ու քննիչները գալիս արձանագրում են ու վերջ, յա կբացեն, յա չեն բացի, բայց դրա դեմը ո՞վ պետք է առնի:

Արդյո՞ք այս դեպքը կբացահայտվի, թե սա էլ կմնա հերթական չբացահայտված հանցագործությունը, չգիտենք, բայց այնքան էլ վստահ չենք, թե կբռնվեն գողը կամ գողերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս