12-ամյա տղան հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նախօրեից որոնվող 12-ամյս տղան հայտնաբերվել է և ներկայացվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հանգամանքները պարզվում են։
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել են, որ համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2013 թվականին ծնված Մաքս Մելքոնյանը։ Երեխայի անհետ կորելու վերաբերյալ հաղորդումը ստացվել էր հոկտեմբերի 11-ին։ Մաքս Մելքոնյանը հոկտեմբերի 9-ին դուրս էր եկել Երևան քաղաքի Շիրակի փողոցի հասցեներից մեկից և  չէր վերադարձել։

Տեսանյութեր

Լրահոս