Բաժիններ՝

Մերցը Եգիպտոսում կմասնակցի Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ծրագրում է հոկտեմբերի 13-ին այցելել Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Այս մասին հաղորդում է Bild-ը։ 

Bild-ի տեղեկություններով՝ հանդիպումը տեղի կունենա Շարմ էլ Շեյխում, այլ ոչ թե Կահիրեում, քանի որ եգիպտացիներն ու ամերիկացիները կարող են այնտեղ ավելի լավ անվտանգություն ապահովել։ 

Մերցից բացի, Եգիպտոս են ժամանելու նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին: Bild-ի փոխանցմամբ՝ դեռ պարզ չէ՝ կմիանա՞ նրանց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, թե՞ ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս