Պուտինը գնահատել է Ալյասկայի գագաթնաժողովի արդյունքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ դրական է գնահատում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում կայացած հանդիպման արդյունքները։ Նրա խոսքերը մեջբերում է ТАСС-ը։

«Մենք արդյունքները, ընդհանուր առմամբ, դրական ենք գնահատում, և Ուկրաինայի հակամարտության կարգավորման մեր հետագա աշխատանքներն անպայման կհիմնենք Ալյասկայում քննարկված հիմնարար սկզբունքների վրա»,- ընդգծել է Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդը նաև հայտարարել է, որ գագաթնաժողովի արդյունքների մասին քաղաքական գործիչներին ավելի մանրամասն կտեղեկացնի փակ ձևաչափով:

Տեսանյութեր

Լրահոս