
Թրամփը հայտարարել է թմրակարտելների հետ զինված հակամարտության մեջ գտնվելու մասին. The New York Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը գտնվում է թմրավաճառների դեմ զինված հակամարտության վիճակում: Այդ մասին գրել է The New York Times թերթը, որը ծանոթացել է ԱՄՆ նախագահի՝ Կոնգրեսին հղած ծանուցմանը:
Թրամփը հայտարարել է, որ նարկոկարտելների ներկայացուցիչների գործողությունները կհավասարեցվեն Միացյալ Նահանգների վրա զինված հարձակման գործողություններին, իսկ մաքսանենգները կհամարվեն անօրինական զինված անձինք:
ԱՄՆ ռազմածովային ուժերն արդեն առնվազն երկու արագընթաց նավակ են ոչնչացրել Կարիբյան ծովի միջազգային ջրերում՝ ընդհանուր առմամբ 14 հոգուց բաղկացած անձնակազմերով, որոնք ենթադրաբար թմրանյութեր էին տեղափոխում Վենեսուելայից:
Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կշարունակի հարվածներ հասցնել այն նավերին, որոնք ենթադրաբար կապված են Վենեսուելայի թմրակարտելների հետ: