
Եթե Նիկոլը «Զանգեզուրի միջանցքի» թեման փակված է համարում, չի նշանակում, որ Ալիևը ևս փակել է. Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն Աժ հայտարարությունների ժամին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ «մեղմօրոր բողոքին՝ ՄԱԿ-ում, զայրույթին՝ ԵԽԽՎ-ում և ՔՊ-ի հապշտապ հայտարությանը»։
«Հիշում ենք Շիրազի՝ «Որն է բաբո մեր հայրենիքը», և նաև հիշում ենք ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանը, երբ Ալիևից էր Փաշինյանը հարցնում, խնդրում ցույց տալ ՀՀ-ի քարտեզը, այսինքն՝ Ալիևից է հարցնում է «որն է մեր հայրենիք» և հիմա մեղմօրոր նենց մի քիչ բողոքում է՝ «դե լավ էլի «միջանցք» բառը մի օգտագործի», և ԵԽԽՎ-ում զարյութը, թե ցույց տվեք միջանցքը»,-ասաց պատգամավորը։
«Նայեք քարտեզը, այսինքն ի՞նչ են իրենք պատկերացնում, որ ինչ-որ մեկը իր բեռները պետք է դնի բեռնատար, գա հասնի Մեղրի, Մեղրից դնի գնացք և գնա ու՞ր: Բա ո՞նց են դուրս գալու Արարատի մարզ, կամ ո՞ւր կորավ Ղազախով դեպի հյուսիս և դեպի արևելք, դեպի Կասպից ծով ճանապարհը»,- հավելեց Խաչատրյանը։
Նա նշեց, որ «միջանցք» բառը ոչ միայն Ալիևն է ասել, այլ նաև Թրամփն է գործածել, հետո էլ ավելացրել, որ վարձակալում է 99 տարի, որից հետո էլի կձգեն, քանի որ խոստացել է։
«Կողքը նստած էր, բա թող ասեր՝ ի՞նչ միջանցք։ Երբ նույնիսկ ամենակարևոր հարցերի շուրջ չկա համաձայնություն, հապշտապ գնալ ստորագրել, նախաստորագրած թուղթը ներկայացնել որպես խաղաղություն՝ կներեք, մառազմ է»,- ասաց նա։
Նա շեշտեց, որ իշխող ուժը փորձում է ժողովրդին խաբել, թե խաղաղությունն իրականություն է, կա ապաշրջափակում:
«Տեսել եք, չէ՞, «Տերն ու ծառան», կամ կարդացել եք չէ՞ հեքիաթը: Ասում է՝ չէ՛, չէ՛, աղա ջան, չեմ ջղայնանում, որ հանկարծ Ալիևը չմտածի, որ այդ մեղմորոր բողոքը և պոռթկումը հանկարծ նշանակում է, թե Փաշինյանը կարող է Ալիևին ասի՝ դե լավ, հերիք եղավ», -ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորը: