«Նիկոլը Հայաստանը դարձրել է իր անձնական «բախչան». մարսեց Արցախը, հիմա դարձել է «բեսպրեդել»». Գագիկ Համբարյան

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում 64 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման» վերաբերյալ հայտարարության նախագիծ: Նիստին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցում։

Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է։

Նախագծում, մասնավորապես  նշվում է, որ Ազգային ժողովը, իսկ կոնկրետ այս դեպքում՝ ՔՊ-ն, «Ողջունում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը և ստորագրմանն ուղղված ջանքերը։

Կոչ է անում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին՝ ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող և/կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից և գործողություններից, հաստատված խաղաղության հարատևությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար։

Կարդացեք նաև

Այս համատեքստում կարևոր է, որ ԱԺ-ն՝ որպես ժողովրդի կողմից առաջնային մանդատով ընտրված ներկայացուցչական մարմին, հայտարարության միջոցով աջակցություն հայտնի խաղաղության գործընթացին և քաջալերի բոլոր շահագրգիռ կողմերին՝ պահպանելու և ամրապնդելու ձեռք բերված խաղաղությունը»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին հասկանալը շատ դժվար է, անում է այն, ինչ ուզում է։

«Հայաստանը Նիկոլը դարձրել է իր անձնական «բախչան», ինչ ուզում, այն էլ անում է, որովհետև մարսեց Արցախը, հիմա դարձել է «բեսպրեդել»։ Արցախը թուրքերին 2 փուլով հանձնելուց հետո, այս մարդուն այլևս բացարձակ որևէ բան չի կաշկանդում։ Հիմա եթե ուզեն, Նիկոլ Փաշինյանի հրահանգով ՔՊ պատգամավորները խորհրդարանում մի թղթի կտոր էլի կընդունեն և վերնագիրը կդնեն՝ «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»։ Այնպես որ՝ որևէ կերպ չպետք է զարմանալ քայլիստ ոհմակախմբի կողմից ընդունված այս կարգի զավեշտալի հայտարարությունների նախագծերից»,- 168.am հետ զրույցում նշեց Գագիկ Համբարյանը։

Ըստ քաղաքագետի,  հոգեբանության մեջ շեշտվում է այն երևույթը, որ «մարդը, ով դրսում կատու է, ներսում առյուծ է»: Նա հավելեց.

«Նիկոլ Փաշինյանը դրսում կատու է, այն էլ՝ զիբիլի վրայի կատու։ Հայտարարությունները, թե նա շատ հարգված ու ընդունված է դրսում, տեսանք՝ Թրամփն Ալիևին ասում է՝ Ադրբեջանի ղեկավարը, իսկ Նիկոլին՝ «այն տղան»։ Մի տղա կար, նստած լուրջ դեմքով ասում էր, թե՝ «Նիկոլի ու Թրամփի միջև լուրջ հարաբերություններ են հաստատվել՝ «Վոթսափի» համարն ունի։ Հիմա որ նիկոլը զանգահարի Թրամփին, Թրամփն ի՞նչ է ասելու, ասելու է՝ այն տղան զանգե՞ց։ Հասկանում եք, չէ՞, թե Նիկոլի պատճառով մեր երկրին ինչ անլուրջ են վերաբերվում։ Եվրոպայի գործիչների կեղծ ժպիտները լուրջ մի ընդունեք»։

Գագիկ Համբարյանի բնորոշմամբ՝ չպետք է ակնկալել, որ պարտված ղեկավարին որևէ մեկը կարող է հարգել, նրան կարող են ընդամենն օգտագործել։ Մարդ, ով Հայաստանում «առյուծ» է խաղում, վերջին 5 տարիների ընթացքում հմտորեն սովորեց, թե Հայաստանում ինչպես պետք է պաշտպանի իր իշխանությունը՝ թիվ մեկ երաշխիք ընտրելով ուժային կառույցներին։

«Ինքն առանց ամոթի կարող է այս բոլոր վայրագություններից հետո ասել՝ «գնացեք ու հեղափոխություն արեք», Նիկոլը բացահայտ ծաղրում է բոլորին՝ ընդդիմությանը, ժողովրդին՝ կրկնապատիկ։ Նա ամբողջությամբ առաջնորդվում է ֆաշիստական Գերմանիայի պրոպագանդայի նախարար Գեբելսի ուսմունքով ու ցուցումով, կարդում է ու այդ ոճով առաջնորդվում, որևէ նոր բան իր արարքների մեջ չկա»,- ընդգծեց Գագիկ Համբարյանը։

Տեսանյութեր

Լրահոս