Բաժիններ՝

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել վերականգնել պարտադիր զինվորական ծառայությունը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հանդես է գալիս Գերմանիայում պարտադիր զորակոչի անհապաղ վերականգնման օգտին։ 

Գերմանիայի ԱԳ նախարարն այդ մասին ասել Funke-ին տված հարցազրույցում։Նա ուշադրության է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արդեն բազմիցս խոսել է այդ մասին։ «Սակայն մենք ստիպված ենք այս հարցը քննարկել միմյանց հետ կոալիցիայի շրջանակներում։ Կառավարությունը հանդես է եկել առաջարկություններով, այժմ խմբակցությունները պետք է բանակցություններ վարեն և որոշում ընդունեն, թե ինչ տեսք կունենա  օրենքը։

Անշուշտ, պետք է նկատի առնվեն բոլոր հանգամանքները», – ասել է Վադեֆուլը։

Ինչպես սպասվում է, Բունդեսթագը Գերմանիայում զինվորական ծառայության նոր մոդելի մասին օրինագծի քննարկումը կսկսի հաջորդ շաբաթ։ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը ձգտում է Բունդեսվերի ծառայողների  թիվը հասցնել 260 հազարի, իսկ պահեստազորինը՝ 200 հազարի։

Օգոստոսի 27-ին Գերմանիայի կառավարությունն ընդունել է պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի օրինագիծը զինվորական ծառայության նոր մոդելի մասին: Այն ենթադրում է Գերմանիայում զինվորական ծառայության ներդրում կամավոր հիմունքներով՝ շվեդական մոդելով: Սկանդինավյան երկրում դպրոցների բոլոր շրջանավարտները ենթակա են զինվորական զննության, բայց նրանց միայն մի մասն է արդյունքում անցնում իրական ծառայության:

Օրինագծում չի բացառվում վերադարձն ընդհանուր զինապարտությանը:Գերմանիայում պարտադիր զորակոչը վերացվել է 2011 թվականի հուլիսին, ինչից հետո տեղի է ունեցել անցում պրոֆեսիոնալ բանակի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս