
Լեհաստանի նախագահը հայտարարել է Պուտինի հետ բանակցելու պատրաստակամության մասին

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու պատրաստակամության մասին։ Նավրոցկին այս մասին հայտարարել է Radio Zet-ի եթերում։
«Իհարկե, ես պատրաստ եմ անել ամեն ինչ՝ ելնելով Լեհաստանի շահերից», – ասել է Նավրոցկին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա կնստի Պուտինի հետ բանակցելու, եթե երկրի անվտանգությունը կախված լինի դրանից։ Լեհ առաջնորդը նաև կրկնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է Արևմուտքում միակ մարդը, որը կարող է բանակցել Ռուսաստանի առաջնորդի հետ։
«Նախագահ Դոնալդ Թրամփն ազատ աշխարհի միակ առաջնորդն է, որը կարող է բանակցել Վլադիմիր Պուտինի հետ», – ընդգծել է նա։