
Կորեայի ձորի ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար

Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։