
Թուրքիան մեծ թվով ամերիկյան Boeing-ներ կգնի

«Թուրքական ավիաուղիներ» ընկերության (THY) մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ինքնաթիռների սպասարկման արտապատվիրակման համար շարունակվում են բանակցությունները «Rolls-Royce» և «GE Aerospace» ընկերությունների հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բացի այդ, նշվում է, որ ընկերության ղեկավար խորհուրդը որոշել է 2029-2034թթ.-ին ամերիկյան «Boeing» ընկերությունից 75 միավոր «B787-9» և «B787-10» տիպի ինքնաթիռներ գնել:
Ընկերության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է նաև, որ այս պահին ավարտվել են «Boeing»-ի հետ 150 միավոր «737-8/10 MAX» տիպի ինքնաթիռների գնման շուրջ տարվող բանակցությունները:
Ընդգծվել է նաև, որ վերոնշյալ պատվերներով «THY»-ն նպատակ ունի մինչև 2035թ. թարմացնել ինքնաթիռների ամբողջ կազմը՝ ստեղծելով նոր սերնդի ինքնաթիռներից բաղկացած ընկերություն:
Այդպիսով ընկերությունը մտադիր է օպերատիվ արդյունավետության բարձրացումը և ընկերության տարեկան միջին աճը հասցնել 6 տոկոսի: