Նույնիսկ եթե պարզվի, որ սպանություն կատարողը ոչ մի կապ չունի իշխանության հետ, դա չի ազատում այս իշխանություններին պատասխանատվությունից. Արմինե Օհանյան

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Նույնիսկ եթե պարզվի, որ սպանություն կատարողը ոչ մի կապ չունի իշխանության հետ, ասենք՝ մի հոգեկան հիվանդ է, կամ՝ Վալոդյայի հետ անձնական խնդիր ունեցող ինչ որ համագյուղացի, դա չի ազատում այս իշխանություններին պատասխանատվությունից։ Երբ ողջ իրավապահ համակարգը կենտրոնացնում են Մարզահամալիրում, որ ՔՊ համագումարին ճանճն անգամ չթռչի, երբ ինչ որ ֆեստիվառին վարչապետ կոչվածի անվտանգությունն ապահովելու համար մոբիլիզացնում են ողջ ոստիկանական համակարգը, իսկ դատախազությունն ու Քննչական կոմիտեն գիշեր-ցերեկ աշխատում են հնամաշ ռենջ ռովերներ խլելու, քաղաքական հակառակորդներին «փչացնելու» եւ ՔՊ-ի նախընտրական քարոզչությունն ապահովելու համար, արդյունքում` հանցագործները պետք է ազատորեն շրջեն երկրում, սպանություններ կատարեն ու հանգիստ հեռանան․․․

Ու երբ ասում ենք, որ ավիրել եք երկիրը` հենց սա նկատի ունենք: Որ ոչ մի կառույց երկրում չի աշխատում, ոչ մի իրական հանցագործ չի պատժվում, փոխարենը պատժվում են ընդդիմադիրները եւ մեր հարգանքը վայելող սրբազանները: Ու մարդը պետք է պետությունից լրիվ բեխաբար լինի, որ իրեն ուղղված` երկիրը քանդելու մեղադրանքներին ի պատասխան հայտարարի. «Հայաստանում երբեք այս ծավալի շինարարություն չի եղել, բայց մեզ մեղադրում են քանդելու մեջ…»։

Տեսանյութեր

Լրահոս