
ՆԱՏՕ-ում Վրաստանի նոր ներկայացուցիչ է նշանակվել

Իրակլի Բերաիան նշանակվել է ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ։ Այս տեղեկությունը, aliq.ge-ի փոխանցմամբ՝ տարածել է Արտաքին գործերի նախարարությունը։
«Իրակլի Բերաիան տարբեր ժամանակներում զբաղեցրել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալի և հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնները։
Տարիների ընթացքում Իրակլի Բերաիան Վրաստանի խորհրդարանում եղել է պաշտպանության և անվտանգության կոմիտեի և արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ։
Նա նաև ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում խորհրդարանական պատվիրակության ղեկավարն էր։
Տարբեր ժամանակներում Իրակլի Բերաիան զբաղեցրել է Տնտեսության և կայուն զարգացման նախարարության ազգային ներդրումային գործակալության տնօրենի և Ներքին գործերի նախարարության բարեփոխումների և զարգացման գործակալության տնօրենի պաշտոնները», — ասված է հաղորդագրության մեջ։