ԱՄՆ սենատն օգնություն է խոստացել Իսրայելին՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններ սկսելու դեպքում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պետք է աջակցի Իսրայելին, եթե վերջինս հարկադրված լինի ռազմական միջոցներ ձեռնարկել Իրանի միջուկային սպառնալիքների չեզոքացման համար: Այս մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսի սենատի ընդունած բանաձևում:
Փաստաթուղթը պատրաստել են սենատորներ Ռոբերտ Մենենդեզն ու Լինդսի Գրեմը: Դրանում ընդգծվում է, որ այն չի արտոնում ուժի կիրառում, և աջակցություն է հայտնում Իսրայելին.
«Եթե Իսրայելը ստիպված լինի ռազմական միջոցներ ձեռնարկի Իրանի միջուկային ծրագրից պաշտպանվելու համար, ապա մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները և օգնենք նրան՝ պաշտպանելու համար իր տարածքը, ժողովուրդը և իր գոյակցությունը»:
Փաստաթուղթը, որը չի հանդիսանում իրավաբանորեն պարտադրող, նաև կոչ է պարունակում ուժեղացնել Թեհրանի դեմ պատժամիջոցները: