Դոլարը կտրուկ էժանացել է
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 22-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.2 դրամ։ Երեկվա համեմատ դոլարի գինը նվազել է 0.55%-ով կամ 2.3 դրամով։ Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 3 միլիոն դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն այս պահին գնվում է միջինը 412.5 դրամով, վաճառվում՝ 416 դրամով։