Թուրքիան 100.000 միավոր զինամթերք կմատակարարի Լեհաստան

Լոնդոնում անցկացված «DSEI 2025» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում Թուրքիայի «Մեքենաշինության և քիմիական արդյունաբերություն» «MKE» ընկերությունը պայմանագիր է կնքել Լեհաստանի հետ՝ վերջինիս օդուժի FA-50GF թեթև կործանիչների համար 100 հազար միավոր 20×102 մմ տրամաչափի ռումբեր մատակարարելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ պայմանավորվածության՝ մատակարարումները պետք է ավարտվեն 2026 թվականին։

Պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Լեհաստանի Պետական ակտիվների նախարար Կոնրադ Գոլոտան և թուրքական «MKE»-ի գլխավոր տնօրեն Իլհամի Քելեշը։ Լեհական պատվիրակությունը ցուցահանդեսի ընթացքում այցելել է նաև թուրքական ընկերության տաղավար՝ քննարկելու ընթացիկ ու հնարավոր համագործակցության նոր ծրագրեր։

«DSEI 2025»-ում թուրքական «MKE» ընկերությունը ներկայացրել է շուրջ 60 արտադրանք։ Ընկերությունը միաժամանակ մի շարք պայմանագրեր է կնքել այլ երկրների հետ՝ ընդլայնելով արտահանման ուղղությունները։

Տեսանյութեր

Լրահոս