Բաժիններ՝

Հավանական է, որ Գազայում զոհվածների իրական թիվը տասը անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները. ՄԱԿ

Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվածների իրական թիվը հնարավոր է, որ 10 անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի թիվը 65 հազար է, սակայն հավանական է, որ զոհվածների թիվը 680 հազար է։

Այս մասին հայտարարել է օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։

«Գազայում զոհվածների թիվը 65 հազար է, որոնցից ավելի քան 75 տոկոսը կանայք և երեխաներ են: Իրականում մենք պետք է մտածենք 680 հազար թվի մասին, քանի որ սա այն թիվն է, որը որոշ գիտնականներ և հետազոտողներ համարում են Գազայում իրական զոհերի թիվը», – ասել է նա Ժնևում կայացած մամուլի ասուլիսում:

Ալբանեզեն նշել է, որ դժվար կլինի ապացուցել կամ հերքել այս թիվը, հատկապես, եթե հետաքննողներին և այլոց շարունակեն արգելել մուտք գործել օկուպացված պաղեստինյան տարածք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս