Բաժիններ՝

1 շաբաթում հայտնաբերվել է 447 ոչ սթափ վարորդ

Սեպտեմբերի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5348 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 208 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 235 անձ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 1320, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 541, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 366, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 401 և 1546 այլ իրավախախտում։ 140 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 133-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 78-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 106-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 96 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13334 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 255 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 239 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 432, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 3 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 55, չամրակապված վարելու՝ 3612, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 158, վարելու ընթացքում ծխելու՝ 451, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 631, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 72, արագության գերազանցման՝ 2109 և 3328 այլ իրավախախտում։

408 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 877-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 740-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 36 բեռնատար, 226-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 29 անձ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս